Երևանի Շենգավիթի համայնքապետ Անդրանիկ Մինասյանը հոկտեմբերի 10-ից դադարեցնելու է աշխատանքային գործունեությունը: Այս մասին Մինասյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:
Նա պատճառների մասին չի նշել, շնորհակալություն է հայտնել վստահության և աջակցության համար:
Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հրաժարական էր տվել հունիսի 10-ին։ Մայիսին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր Շենգավիթի թաղապետարանի երկու նախկին աշխատակիցների ձերբակալության մասին՝ կաշառակերության մեղադրանքով։ 11 մարդ, որոնց թվում է նաև թաղապետարանի նախկին աշխատակից, ձերբակալվել էին կաշառք ստանալու և տալու մեղադրանքով։






































