Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 30-ին անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, Թովմասյանին մեղավոր էր ճանաչել, բայց նա վաղեմության ժամկետի հիմքով պատասխանատվությունից ազատվել էր։
«Դատարանը վճռեց Թովմասյանին մեղավոր ճանաչել 2 դրվագով, մասնավորապես՝ 2003 թվականի ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված հանցանքներում (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով) և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները 2019 թվականին անցած լինելու պատճառաբանությամբ»,- հայտարարել էր դատավորը։






































