Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի և ԱԷՄԳ-ի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագիրն «անբավարար» է՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերահաստատումից հետո ստեղծված նոր իրավիճակի պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մի քանի փուլ բանակցություններից հետո Կահիրեում համաձայնության հասանք [ՄԱԳԱՏԷ-ի հետ], սակայն այժմ Կահիրեի համաձայնագիրը բավարար չէ նոր իրողությունների, այդ թվում՝ արագ վերականգնման մեխանիզմի պատճառով, և կկայացվեն նոր որոշումներ»,- ասել է նա։
Արաղչին նաև հայտարարել է, որ ԵՄ եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) դերն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու բանակցություններում «կնվազեցվի» Թեհրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու նրանց գործողությունների պատճառով։
Սեպտեմբերի 9-ին Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնության էին եկել համագործակցության նոր ընթացակարգերի շուրջ։ Թեհրանը դադարեցրել էր համագործակցությունը գործակալության հետ հունիսին Իսրայելի հարձակումից հետո։ Սեպտեմբերի 27-ին Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնվել էին ԵՄ եռյակի կողմից 2015 թվականի միջուկային համաձայնագրի շրջանակներում գործարկված պատժամիջոցների մեխանիզմի շրջանակներում։





































