Սյունիքի մարզում՝ Շինուհայր գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել ևս մեկը, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունն ահազանգն ստացել է սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։23-ին։ Պարզվել է, որ բախվել են Vaz մակնիշի ավտոմեքենան և Volvo մակնիշի ավտոցիստեռնը, ինչի հետևանքով Vaz-ի վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով դուրս են բերել մեքենայից, իսկ ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։






































