«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ էր, հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա հայտնել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեկաղալ՝ Ա.Արամյանի բողոքը՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, ըստ որի Չարչյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու Առաջին ատյանի որոշումը բեկանվել էր, որոշում է կայացրել վարույթ ընդունելը մերժելու մասին։
Փետրվարի 13-ի առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն էին կատարել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենի աշխատասենյակում։ Ալեքսանյանը նշել էր, որ խուզարկությունը կապված է 2015-2025 թվականների որոշ գործարքների ուսումնասիրության հետ, և որ վարույթը չորս ամսվա վաղեմություն ունի: Նրա խոսքով՝ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ չարամտորեն հարկերից խուսափելու և փողերի լվացման հատկանիշներով:
Մարտի 10-ին Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել Չարչյանի աշխատասենյակի խուզարկությունը։






































