Դաղստանի Կիզիլյուրտ քաղաքի արդյունաբերական գոտու գազատարի վրա տեղի է ունեցել երեք պայթյուն, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Դաղստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Նշվում է, որ զոհեր ու վիրավորներ չկան։ Ըստ Կիզիլյուրտի վարչակազմի՝ մոտակա տների բնակիչները տարհանվել են։ Նախարարության տվյալներով՝ գազատարը պայթել է բենզալցակայանի մոտ։ Խողովակաշարի մի քանի տասնյակ կիլոմետրը փակվել է։
Պայթյունի և հրդեհի վայրում կրակի բարձրությունը հասնում է 15 մետրի: Միջադեպը տեղի է ունեցել Բավթուգայ և Գելբախ գյուղերի միջև։


































