Նեպալում հակակառավարական բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ որոնողական խմբերը շարունակում են դիեր դուրս բերել առևտրի կենտրոններից և անկարգությունների ժամանակ վնասված այլ շենքերից:
«Ներկայումս հայտնաբերվել են բազմաթիվ մարդկանց մարմիններ, որոնք զոհվել են հրկիզված կամ հարձակման ենթարկված առևտրի կենտրոններում, բնակելի շենքերում և այլ կառույցներում»,- նշել են նախարարությունում։
Սեպտեմբերի 10-ին Նեպալում ցուցարարները զանգվածային անկարգություններ էին սկսել, հարձակվել կառավարական կառույցների վրա։ Ցուցարարաները դեմ են Գերագույն դատարանի նախկին նախագահ Սուշիլա Կարկիին ժամանակավոր վարչապետ նշանակելու որոշմանը ու պահանջում են նշանակել իրենց թեկնածուին՝ Կատմանդուի քաղաքապետ Դհարան Հարկու Սամպանգին։






































