Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի նշանակումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պատգամավորական մանդատը փոխանցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի հաջորդ անդամ Վանիկ Օհանյանին։
Որոշումը կայացվել է սեպտեմբերի 3-ի ԿԸՀ նիստում։
Օգոստոսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Մկրտչյանը Լոռու մարզպետ է նշանակվելու։
Լոռու մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել Արամ Ղազարյանի՝ ՀՀ ՆԳՆ փոխնախարար, ոստիկանապետ նշանակվելուց հետո։ Մկրտչյանն օգոստոսի 25-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։




































