ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ Ադրբեջանում մարդկանց արդեն պատրաստում են Հայաստանում բնակության՝ պաշտոնապես հայտարարել են, որ արդեն ավարտել են Հայաստան բնակության գալու համար 100 000-ից ավելի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» գրանցումը։
Սա, ըստ Թաթոյանի, նշանակում է, որ ադրբեջանական իշխանությունը շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, որի անվան տակ «ենթադրվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը»։
«Այս ծրագրի վերջնական նպատակն է Հայաստանում ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխությունը և ամբողջական զավթումը»,- գրել է նա։
Թաթոյանի խոսքով՝ սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական իշխանությունը «նպատակ չունի դադարեցնել Հայաստանը զավթելու քաղաքականությունը, և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ում կա իշխանություն, որի համար իշխանության մնալը պետական շահերից վեր է, քանի դեռ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն և կուսակցապետություն»։





































