Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված զանգվածային ռազմական շքերթի ժամանակ ներկայացվել են նորագույն զենքեր, այդ թվում՝ հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, անօդաչու թևավոր ինքնաթիռներ և անօդաչու տախտակամածային ուղղաթիռներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ այս զինատեսակները կարող են անակնկալ հարվածներ հասցնել՝ ստեղծելով օդուժի գործողություններ իրականացնելու նոր մոդել։
Չինական իշխանությունները նախկինում նշել էին, որ այս տարվա շքերթին ներկայացված բոլոր սարքավորումներն արտադրվել են Չինաստանում և արդեն իսկ գտնվում են երկրի սպառազինության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանում կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված տոնական միջոցառումներին։






































