Երևանում գտնվող «Կասադել» խանութից անհայտ անձը հափշտակել է գումարով ու փաստաթղթերով լի չհրկիզվող պահարան, հայտնում է Shamshyan.com-ը։
Պահարանի մեջ, ըստ ԶԼՄ-ի, առկա էին 50 հազար դոլար, 2,5 մլն դրամ և փաստաթղթեր։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Անհայտ անձը խանութ է ներթափանցել Անդրանիկի փողոցում գտնվող հասցեի (129/2) հետևի դռնից և դուրս տարել սեյֆը։
Խանութի պատասխանատուն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 05:10-ի սահմաններում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է խանութի պահեստային դուռը:






































