• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 14:18
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ՀԷՑ-ից շուրջ 50 աշխատողի են հեռացրել, նաև ճնշումներով դիմում գրողներ կան․ Դավիթ Ղազինյան

Քաղաքականություն,
27 Օգոստոս 2025 12:53
ShareShareShare
telegram

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարչի պաշտոնում Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո ՀԷՑ-ից 45-50 աշխատակցի են հեռացրել, օգոստոսի 27-ին տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը, որն իր ազատումը վիճարկում է դատարանում՝ պնդելով իր իրավունքների խախտման մասին։

«ՀԷՑ-ից աշխատակիցներին հեռացնում են նաև ճնշումներով»

Ղազինյանի խոսքով՝ կան նաև աշխատակիցներ, որոնց նկատմամբ ճնշումներ են գործադրվել, ինչից հետո նրանք աշխատանաքից ազատման դիմումներ են գրում։ Ըստ Ղազինյանի՝ նրանք, իրականում, հեռացվածի կարգավիճակ ունեն։ Նա տեղեկացրել է, որ աշխատանքից հեռացրել են հիմնականում ղեկավար պաշտոններ զբաղեցրածներին։

«Մեզ մոտ յուրաքանչյուր ղեկավար պաշտոնյա հստակ գործառույթ է ունեցել, որը չկատարելու դեպքում պարզապես չէր կարող աշխատել։ Մեզ մոտ չենք առաջնորդվել կուսակցական պատկանելությամբ, մտերմությամբ, ինչպես հիմա՝ ՀԷՑ-ում։ Հիմա գլխատելով ՀԷՑ-ը՝ բերում են «Քաղաքացիական պայմանագրի» պարտված թեկնածուների, կուսակցականների։ Նպատակը, միանշանակ, ՀԷՑ-ի լավ աշխատանքը չէ,  այլ քաղաքական հայացքներով իրենց դեմ մարդկանցից ազատվելը»,- ընդգծել է Ղազինյանը։ 

«Կարապետյանը շարունակում է ՀԷՑ-ի աշխատավարձերի լրացուցիչ ֆինանսավորումը, չի վերցնում իր 70 մլրդ դրամ շահույթը»

Վերջինս նաև անդրադարձել է Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները հուլիս ամսվա համար պարգևավճարներ չեն ստացել, ինչի արդյունքում 20 մլն դրամի լրացուցիչ խնայողություն կա։ Ղազինյանը նշել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագին ձևավորելուց ներառում է աշխատավարձային ֆոնդ՝ հստակ սահմանված թվով։

Նա նշել է, որ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն ընկերությունը սեփականաշնորհելուց՝ 2015-ից սկսած այդ ֆոնդից զատ՝ մինչ օրս լրացուցիչ 11,6 մլրդ դրամ է հատկացրել աշխատավարձերի համար։

«Դա ամսական կազմում է մոտ 150 մլն դրամ լրացուցիչ գումար։ Եթե շարժվեինք միայն ՀԾԿՀ-ի ֆոնդով, տարեկան 1,5-ից 1,8 մլրդ դրամի դիմաց պետք է կրճատվի կամ այդքան աշխատավարձ կրճատվի։ Հիմա, ընդունենք, որ 150 մլն-ը դեռ սեփականատերը տալիս է, իրենք 20 մլն կրճատել են, ինչը ներկայացնում են որպես բարեգործություն։ Բայց արդյոք ավելի բարոյական չէ՞ր լինի այդ ամենը հայտարարելուց առաջ ասել, որ սրանք ոչ թե սակագնում ներառված աշխատավարձային ֆոնդի, այլ սեփականատիրոջ միջոցներն են»,- հավելել է Ղազինյանը։

Նա շեշտել է՝ սեփականատերն իրավունք ունի այլևս չհատկացնել իր միջոցները, սակայն Կարապետյանը շարունակում է հատկացնել 150 մլն դրամը։

«Ըստ իս՝ Կարապետյանը նույնիսկ անարդար մեթոդների դեպքում այդ քայլը չի անում մի քանի պատճառով։ Առաջինը՝ պետականամետ մարդ լինելն է․ այսինքն՝ նա դրանով չի պատժում կառավարչին, կառավարությանը կամ հանձնաժողովին։ Երկրորդ՝ իր գրպանից տված գումարը կրճատելու դեպքում կրճատումներ կլինեն, բայց ոչ իրենց (իշխանության-խմբ․) բերած մարդկանցից։ Այդ դեպքում կրճատելու են պրոֆեսիոնալ թիմից, ինչն այսօր անում են։ Երրորդն այն է, որ միջոցներն այլևս չտրամադրելու դեպքում ՀԷՑ-ը կործանման է գնալու»,- ասել է նա՝ Պետրոսյանի հայտարարությունը համարելով «պաթոս»։

Ղազինյանը նշել է, որ այսօր ոչ ոք չի խոսում նաև այն մասին, որ Կարապետյանն ընկերությունը սեփականաշնորհելուց՝ 2015-ից հետո առաջին անգամ շահաբաժին է ստացել միայն 2024-ին։

«Կարապետյանը 8 տարի որևիցե դրամ չի վերցրել իր շահույթից։ Որևիցե մեկը չի խոսում նաև այն մասին, որ Կարապետյանն այս պահին ստանալու մոտ 70 մլրդ շահաբաժին ունի։ Իսկ ի՞նչն է խանգարում իր 70 մլրդ շահույթը վերցնել․ այն, որ ՀԷՑ-ն ընդամենը սնանկանալու է»,- ասել է Ղազինյանը։

«Ստոկհոլմի դատարանի որոշումը չկատարալը պետականամետ չէ»

Ղազինյանի խոսքով՝ իշխանությունն իմիտացիա է ստեղծում՝ ցույց տալով, թե, իբր, հարգում է Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի միջանկյալ որոշումն այն մասին, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։

«Իմիտացիա է այն առումով, երբ հայտարարում են, որ հանձնաժողովի նախագահը պետք է որոշի՝ կատարե՞լ, թե՞ ոչ։ Սա պետական գործելաոճ չէ այն առումով, որ եթե պետությունը միանում է ինչ-որ միջազգային պայմանագրի, համաձայնագրի և այն վավերացվում է Ազգային ժողովի կողմից, դառնում է ավելի վեր, քան ներքին օրենսդրական ակտը։ Պատկերացնենք իրավիճակ, երբ ՄԻԵԴ-ն ինչ-որ որոշում կայացնի, ասենք՝ դատական մարմիններն անկախ են և որոշումը չեն կատարում։ Շատ նման իրավիճակ է»,- հավելել է Ղազինյանը։

ՀԷՑ-ի շուրջ գործընթացները մեկնարկել էին, երբ հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։ Հուլիսի 14-ին գործարարը հայտնել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին։

Օգոստոսին Կարապետյանի շահերը ներկայացնող պաշտպանների խմբին էր միացել ամերիկացի փաստաբան, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Ամսթերդամը, որը գործարարի կալանքը որակել էր քաղաքական որոշում՝ ժողովրդավարության սկզբունքներին և միջազգային իրավական նորմերին հակասող։ Օգոստոսի 15-ին դատարանը 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը։

Կարդացեք նաև՝ 

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
telegram
Tags: ազատումներՀԷՑՂազինյան Դավիթ

Հարակից հրապարակումներ

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39

Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական...

Турция сняла ограничения на прямую торговлю с Арменией

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի կոդը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 20:33

Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ Թուրքիայի...

Ընտրություններին ընդառաջ՝ ամեն կերպ հակառուսական տրամադրություններ են սերմանելու․ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

17 Հուլիս 2026 18:15

«Հայաստան» դաշինքն ԱԺ-ի մանդատները կվերցնի հերթականության սկզբունքով՝ բացի դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանից, Armenia Today-ին հայտնեց դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։Նա...

ԶԼՄ-ն հայտնել է «հիբրիդային հակազդման» մասին Լավրովի ու հայկական պատվիրակության զրույցի մասին

Լավրովը հայտնել է «3+3» ձևաչափի նկատմամբ հետաքրքրության վերադարձի մասին

17 Հուլիս 2026 16:48

Մոսկվայում ընթացող բանակցությունների ժամանակ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովն արձանագրել են «3+3» ձևաչափի նկատմամբ...

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

17 Հուլիս 2026 16:08

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, ձեռնարկության կապարակնքումից 11 օր անց, շարունակում են բողոքի...

Load More
Xosum
  • Լուրեր
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45
Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45
Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

18 Հուլիս 2026 16:30
Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 15:50
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12
Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

18 Հուլիս 2026 14:44
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе
Աշխարհում

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58

Ռուսաստանի հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հրապարակված լուսանկարներում երևում են կոտրված...

Read moreDetails
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին
Սպորտ

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20

ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում կայացած Real American Freestyle (RAF) լիգայի 11-րդ մրցաշարում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է աշխարհի քառակի...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ