ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն Արարատի մարզում գնդացիրներ և ինքնաձիգ է հայտնաբերել, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 18-ին ոստիկանության կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մասիս գյուղի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել։
Տվյալ վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է 2 դիպուկահար գնդացիր, «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, դատարկ փամփշտատուփ, փամփուշտների համար նախատեսված շղթա, 26 փամփուշտ, ՌԳԴ տիպի նռնակ և այլ ռազմամաթերք։






































