Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հավանություն է տվել Զինված ուժերի «նոր ծրագրերին»՝ հավաքագրել ևս 60 000 պահեստազորային Գազա քաղաքի գրավման համար, հայտնում է Times of Israel-ը:
Զորակոչվող պահեստազորայինները միանալու են ներկայումս ծառայություն իրականացնողներին: Պաշտպանության բանակը հայտնել է նաև, որ երկարացնում է արդեն ծառայության մեջ գտնվող պահեստազորայինների ծառայության ժամկետը 30-40 օրով։
Ընդհանուր առմամբ, հինգ դիվիզիա՝ կազմված տասնյակ հազարավոր զինվորներից, պատրաստվում են մասնակցել բանակի պլանավորված առաջխաղացմանը Գազա քաղաքում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի նպատակը Գազայի հատվածի օկուպացիան չէ, այլ «ՀԱՄԱՍ շարժումից պաղեստինյան անկլավն ազատագրելը»:






































