ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընդլայնված կազմով հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարներն ստորագրել են համատեղ հայտարարություն:
Ստորագրվել է նաև ՀՀ ԱԳՆ-ի և ԻԻՀ ԱԳՆ-ի միջև 2025-2027 թվականների, համապատասխանաբար՝ 1404-1406 արեգակնային տարեթվի քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր: Հայկական կողմից հուշագիրն ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ իրանական կողմից՝ Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանի ստանդարտների ազգային կազմակերպության միջև ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հայկական կողմից այն ստորագրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ իրանական կողմից՝ Իրանի նախագահի տեղակալ, ծրագրավորման և բյուջետավորման կազմակերպության ղեկավար, ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին:
Իրանի մշակույթային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև ստորագրվել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սալեհի Ամիրին:
Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության և ՀՀ ԿԳՄՍՆ-ի միջև ստորագրվել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում 2025-2029 թվականների համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ հանքարդյունաբերության նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրվեց քաղաքաշինության և շինարարության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղը:
ՀՀ առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարության սննդի ու դեղերի կառավարման վարչության միջև ստորագրվել է բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, իրանական կողմից՝ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
Հայաստանի ազգային արխիվի և Իրանի ազգային գրադարանի և արխիվի միջև ևս ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ Ռաեդ Ֆարիդզադեն:
Հայաստանի ազգային գրադարանի և Իրանի ազգային գրադարանի և արխիվի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Այուբին:
Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև ստորագրվել է թանգարանային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, իսկ իրանական կողմից՝ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Այուբին:
ՀՀ ԿԳՄՍՆ Հայաստանի կինոյի հիմնադրամի և Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության Կինոյի և տեսալսողական հարցերի կազմակերպության միջև ստորագրվել է կինոփոխանակումների և համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, կինոմատոգրաֆիայի, աուդիովիզուալ կազմակերպության նախագահ Ռաեդ Ֆարիդզադեն:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի և Հայաստանի միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ 9 հուշագիր։ Իրանի նախագահն օգոստոսի 18-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան։





































