Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, Armenia Today-ին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նշել է, որ այս պահի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում ՆԳՆ փրկարար ծառայության 5 մարտական հաշվարկ։
Նուբարաշենի աղբավայրում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 8-ի գիշերվանից, հրդեհաշիջման աշխատանքներն սկսվել էին օգոստոսի 9-ից։






































