Իսրայելի քաղաքական և ռազմական անվտանգության կաբինետը ուրբաթ առավոտյան հաստատել է Գազա քաղաքի (պաղեստինյան անկլավի ամենամեծ քաղաքն է-АТ) վերահսկողության հաստատման ծրագիրը, հայտնում է Reuters-ը։
Ինչպես նշել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, Իսրայելի պաշտպանության բանակը կսկսի նախապատրաստվել քաղաքի գրավման գործողությանը՝ զուգահեռ մարդասիրական օգնություն ցուցաբերելով խաղաղ բնակիչներին, որոնք գտնվում են մարտական գործողություններից դուրս։
Ծրագիրն ընդգրկում է պատերազմի դադարեցման հինգ հիմնական սկզբունք՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինաթափում, բոլոր պատանդների (ողջ և զոհված) վերադարձ, Գազայի հատվածի ապառազմականացում, իսրայելական վերահսկողության հաստատում և քաղաքացիական այլընտրանքային կառավարման ձևավորում, որը կապված չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ի, ո՛չ պաղեստինյան վարչակազմի հետ։
Axios-ի տվյալներով՝ փաստաթուղթը նախատեսում է նաև պաղեստինցի քաղաքից խաղաղ բնակիչների տարհանում և ցամաքային գրոհի մեկնարկ։
ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ հետագա էսկալացիան կարող է աղետալի հետևանքներ ունենալ պաղեստինյան բնակչության և իսրայելցի պատանդների համար։
Օգոստոսի 2-ին 5 երկիր մարդասիրական օգնություն էր հասցրել Գազա, ուր ռազմական գործողություններն ընթանում են արդեն գրեթե 2 տարի: