Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հրամանագիր է ստորագրել 2025 թվականի հոկտեմբերի 4-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնելու մասին, հայտնում է Ekhokavkaza-ն:
Վրացական ընդդիմության մեծ մասը մտադիր է բոյկոտել ընտրությունները։ Ընդամենը մի քանի ընդդիմադիր կուսակցություն է ծրագրում մասնակցել ընտրություններին։
«Լելո-Ուժեղ Վրաստան» և «Գախարիա՝ Վրաստանի համար» կուսակցությունները ավելի վաղ ստորագրել էին համագործակցության մասին հուշագիր, որը նախատեսում է միացյալ թեկնածուների առաջադրման հնարավորությունը։ Սակայն ԶԼՄ-ների տվյալներով՝ «Գախարիա՝ Վրաստանի համար» կուսակցության թեկնածուի պաշտոնում կարող է առաջադրվել Թբիլիսիի քաղաքային սակրեբուլոյի անդամ Գեորգի Շարաշիձեն։ Կուսակցության մամուլի ծառայությունը հաստատել է, որ այդ տարբերակը քննարկվում է։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում թեկնածուն գործող քաղաքապետ Կախա Կալաձեն է։