ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էջմիածնի Մայր տաճար մտնելու օր է սահմանել հուլիսի 26-ը, երբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի Պայծառակերպության տոնին՝ Վարդավառին ընդառաջ, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Փաշինյանը «երկար է մտածել եկեղեցին գրոհելու մասին, մի քանի անգամ օր փոխել»։ Նրա թիմում հարց է ծագել՝ եթե վեհափառը եկեղեցում չլինի, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Այսպիսով՝ որոշել են պատարագի ժամին ներխուժել եկեղեցի։
Մայիսի 29-ից սկսած Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։
Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատի կենտրոնական հրապարակում «մեծ հոգևոր հանդիպման» մասին։ Մայր Աթոռը, ինչպես նաև Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը, վարչապետի հայտարարությունը որակել էին հակասահմանադրական։
Կարդացեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը