Մոսկվայի դատախազությունը հաստատել է հայկական ծագում ունեցող գործարար Արեգ Շչեպիխինի դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։ Գործի նյութերն ուղարկվել են Մոսկվայի Պրեսնյան շրջանի դատարան, հայտնում է Gazeta.ru-ն:
Շչեպիխինին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու, ինչպես նաև ինտերնետով ատելություն կամ թշնամանք հարուցելու և բռնության սպառնալիքով ուղեկցվող արարքների համար։
Քննչական տվյալներով՝ իր տեսահոլովակներից մեկում բլոգերը «դիտավորյալ արտահայտություններ է թույլ տվել, որոնք նվաստացնում են որոշ ազգությունների և կրոնների ներկայացուցիչների արժանապատվությունը, ինչպես նաև վիրավորել է իսլամական սրբությունները»։
Հունիսի 3-ին Մոսկվայի կենտրոնում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտ, մի քանի անձ բռնի ուժով հայ գործարարին թարթող լույսերով մեքենայի բեռնախցիկ էր նստեցրել և առևանգել: Ըստ Չեչնիայի իշխանությունների՝ գործարարը չէր առևանգվել, այլ «ձերբակալվել էր իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից»։
Հունիսի 4-ին ՌԴ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել միջադեպի կապակցությամբ։ Գործով 6 անձ էր ձերբակալվել։ Շչեպիխինին մեղադրանք էր առաջադրվել ազգային ատելության հրահրման հոդվածով: Հունիսի 6-ին Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել էր նրան:
Իրավապահները ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, «Մեր ձևով» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Ալեքսանյանին, տեղեկանում ենք ՔԿ հայտարարությունից։ Ըստ ՔԿ-ի հրապարակման՝...
Քննչական կոմիտեն զինծառայող Արամայիս Գևորգյանի մահվան առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնել։ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ վարույթը նախաձեռնվել...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արարատցեմենտը» վերահսկողության տակ վերցնելու հայտարարությունների ֆոնին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է ընկերությունում հայտնաբերած ենթադրյալ խախտումների երկրորդ դրվագի,...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված տեսաուղերձի հեղինակին փնտրելու շրջանակում իրավապահները 3-րդ օրն՝ խուզարկություններ են իրականացնում արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների...
Այսօր՝ հունիսի 2-ի վաղ առավոտյան, Արմավիրի մարզում ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն խուզարկություններ են սկսել, տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց ՆԳՆ մամուլի...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստության գործով մեղադրվող Մ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով, Armenia Today-ին հայտնել...

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news