Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հուլիսի 25-ին Ստամբուլում կայանալիք միջուկային գործարքի շուրջ բանակցային հանդիպումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին:
«Զրույցի ընթացքում քննարկվել են Գազայի հումանիտար իրավիճակը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև միջուկային բանակցությունները, որոնք տեղի կունենան Ստամբուլում ուրբաթ օրը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հուլիսի 21-ին Իրանը համաձայնել էր հանդիպել Եվրոպայի երեք խոշոր երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ վերսկսելու բանակցությունները երկրի միջուկային ծրագրի շուրջ։
Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո, երբ Թել Ավիվը և ԱՄՆ-ն հարվածել էին Իրանի հիմնական միջուկային օբյեկտներին, Թեհրանը կասեցրել էր համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ-ի) հետ, ինչի արդյունքում տեսուչները հեռացվել էին Իրանից։