«Մոսֆիլմ»-ի գործադիր տնօրեն Կարեն Շահնազարովը ենթարկվել է Եվրամիության նոր պատժամիջոցներին։ Նրա անունը ներառված է Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցառումների 18-րդ փաթեթում, հաղորդել է «Կոմերսանտ»-ը։
Պատժամիջոցները ներառում են ԵՄ երկրներ մուտք գործելու արգելք և Եվրոպայում ակտիվների սառեցում։ Շահնազարովն այն 18 անձանց թվում է, որոնց նկատմամբ անհատական միջոցներ էին ձեռնարկվել։
Ավելի վաղ ռեժիսորը բացահայտորեն աջակցել էր Ռուսաստանի իշխանությունների գործողություններին, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության համատեքստում։ Եվրամիությունը նրա հրապարակային դիրքորոշումը կապել է Կրեմլի շահերից բխող քարոզչության տարածման հետ։