ՌԴ Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքում 3,5 հազար քառակուսի մետր տարածքով պահեստում հրդեհ է բռնկվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը:
Ըստ գերատեսչության՝ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 70 հրշեջ և 30 միավոր տեխնիկա: