Հունիսի 6-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս վթարի է ենթարկվել թիվ 31 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսը, ինչի հետևանքով կան վիրավորներ, գրում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ ԶԼՄ-ն հավելել է, որ ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։
Նշվում է, որ վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։