Հուլիսի 1-ին Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 14-րդ կմ-ին VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը մահացել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Փրկարար ծառայությունն ահազանգն ստացել է ժամը 07:00-ի սահմաններում։ Գերատեսչությունը տեղեկացնում է, որ ուղևորներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ գործիքների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին։