«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տան մոտից ավելի քան 45 անձ բերման է ենթարկվել, հայտնել է գործարարի եղբայր Կարեն Կարապետյանը։
Նրա փոխանցմամբ՝ հիմքը հայտնի չէ։ Նա նաև հավելել է, որ ձեռքի կոտրվածքներով անձանց ևս բերման են ենթարկել։
Այսօր ավելի վաղ Կարապետյանը մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։
Մանրամասները՝ տեսանյութում։