ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է քննադատել Հայ առաքելական եկեղեցուն՝ նրա ղեկավարությանն անվանելով «պոռնկաբարո»։
Փաշինյանը նաև սպառնացել է «ընդմիշտ պասիվացնել եկեղեցու ղեկավարությանը պաշտպանող ակտիվացած բարեգործներին», սակայն չի պարզաբանել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։
ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մեկնաբանել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի քննադատությունը, որը դեմ էր արտահայտվել հայկական իշխանությունների կողմից եկեղեցու վրա հարձակումներին։ Նա չի համաձայնել կարծիքի հետ, որ հայկական իշխանությունները եկեղեցու դեմ արշավ են վարում։
«Չեմ ուզում մեկնաբանել պարոն Կարապետյանի խոսքերը, քանի որ դրանք անտեղի են»,- նշել է Սիմոնյանը։
Փաշինյանն ավելի ուշ արված իր գրառմամբ հայտնել է, որ այսուհետ կօգտագործի միայն «Կանոնագիրք Հայոց»-ի բառապաշարը։ Դա Հայ Առաքելական եկեղեցու վարքագծի կանոնագիրքն է։
Մայիսի 29-ին վարչապետ Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք վիրավորական գրառումներ էր հրապարակել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների դեմ, իսկ ավելի ուշ կոչ արել ընտրել նոր կաթողիկոս։
Հունիսի 2-ին Փաշինյանը կասկածի տակ էր դրել այն փաստը, որ Գարեգին Բ-ն պահպանել է կուսակրոնության երդումը։ Այնուհետև Փաշինյանը հայտարարել էր կաթողիկոսին փոխելու համար համակարգող խումբ ստեղծելու մասին։ Կարապետյանը, ինչպես նաև Ռուսաստանում գործող 10-ից ավելի հայկական կազմակերպություն հանդես էր եկել հակաեկեղեցական արշավի դեմ։ «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկել էր ստեղծել համազգային հասարակական մարմին՝ եկեղեցին պաշտպանելու համար։