89 տարեկան հասակում մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան (հայտնի է որպես Պեպե), հաղորդում է BBC-ն:
Քաղաքական գործչի մահվան պատճառն անհայտ է, բայց նա տառապում էր կերակրափողի քաղցկեղով:
Մուխիկան Ուրուգվայը ղեկավարել է 2010-2015 թվականներին, նրան հաճախ անվանում էին «աշխարհի ամենաաղքատ ղեկավար»՝ իր համեստ ապրելակերպի ու բարեգործության պատճառով՝ գրեթե ամբողջ աշխատավարձը նվիրաբերում էր այդ գործունեությանը:
Նա Ուրուգվայի գերիլյա շարժման նախկին առաջնորդն էր, 15 տարի անցկացրել էր բանտում, 74 տարեկանում ստանձնել նախագահի պաշտոնը:
Մուխիկան հայտնի է նաև որպես քաղաքացիական ազատությունների կողմնակից։