Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները մայիսի 6-ին հարվածներ են հասցրել Լիբանանի Տիր քաղաքի մերձակայքում գտնվող փախստականների համար նախատեսված մի քանի տների ուղղությամբ, հայտնել է Lebanon 24 լրատվական պորտալը։
Նշվում է, որ խաղաղ բնակիչների շրջանում կան տուժածներ, նրանց թիվը ճշտվում է: Հարձակման հետևանքով ավերվել է առնվազն չորս ժամանակավոր շինություն, հավելել է պորտալը։
Լիբանանի անվտանգության ծառայության աղբյուրը պորտալին նաև տեղեկացրել է, որ Իսրայելի ինքնաթիռները մայիսի 5-ին առնվազն վեց հարված են հասցրել Սիրիայի հետ սահմանին գտնվող Ջանթա, էլ Կալամուն և Էշ Շարաա լեռնային շրջաններում շիական «Հըզբոլլահ» կազմակերպության օբյեկտներին և զինապահեստներին: Նրանք տեղեկացրել են, որ Իսրայելի ԶՈւ-ն հրետանային զենքերից կրակ է բացել նաև ԱԻԹ էշ Շաաբ քաղաքի մերձակայքում, բայց տուժածների մասին տեղեկություններ չկան։
2024-ի նոյեմբերին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել էր Լիբանանում հրադադարի համաձայնագիրը։ 2024-ի դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել էր, որ Իսրայելը խստորեն հետևում է Լիբանանի հետ հրադադարի ռեժիմին։ Միևնույն ժամանակ՝ նշել էր, որ վճռականորեն արձագանքում են «Հըզբոլլահ» շարժման կողմից ցանկացած խախտման։
2025-ի ապրիլին Լիբանանում երկու մարդ էր զոհվել իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։