Իսրայելը 30 կործանիչներից բաղկացած էսկադրիլիայով ավիահարվածներ է հասցրել Եմենի ուղղությամբ՝ հուսիթների կողմից հրթիռով Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա հարձակումից հետո, հայտնում է Al Jazeera-ն։
Ըստ իսրայելական բանակի՝ «հարձակմանը մասնակցել է շուրջ 20 կործանիչ, որի ընթացքում հուսիթների օբյեկտների վրա, ընդհանուր առմամբ, 50 զինամթերք է նետվել»։
Սա Իսրայելի 6-րդ ավիահարվածն է հուսիթներին 2024 թվականի հուլիսից ի վեր։
Մայիսի 4-ին Եմենի հուսիթները հարվածել էին Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին, որի կայանատեղիում մեկ մարդ վիրավորվել էր: Հարձակման պատճառով օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել էին թռիչքներն ու վայրէջքները։
Մարտի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել էր հետևանքներով՝ Եմենի շիական «Անսար Ալլահ» շարժման հուսիթների կողմից նոր հարձակումների դեպքում։