Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հիվանդացել է Ֆլորիդա կատարած այցի ժամանակ և որոշել է վերադառնալ Բելգրադ՝ չեղարկելով ԱՄՆ-ում նախատեսված հանդիպումները, հաղորդում է RTS պետական հեռուստաընկերությունը։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալներով՝ Վուչիչի առողջական վիճակը կտրուկ վատացել է կեսօրին։ Քաղաքական գործիչը խորհրդակցել է բժիշկների հետ և որոշել վերադառնալ։ Հեռուստաալիքը Սերբիայի նախագահի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չի հաղորդում։
ԱՄՆ նախագահի հատուկ առաքելությունների գծով դեսպան Ռիչարդ Գրենելը Վուչիչին մաղթել է արագ ապաքինում։
«Ամենայն բարիք։ Կներեք, որ չհանդիպեցինք, բայց հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- հայտարարել է նա։
Վուչիչը Ֆլորիդա էր ժամանել ապրիլի 30-ին։ Սերբիայի նախագահը պլանավորում էր հանդիպել ամերիկացի գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի և Հանրապետական կուսակցության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։