Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում աշխատակիցն ընկել է 6-րդ հարկից և մահացել, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգն ստացվել է ժամը 18:30-ի սահմաններում։
Ըստ կայքի՝ կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի մոտ, իրավապահները հայտնաբերել են տղամարդու դի։
Կայքը հավելել է, որ դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են մահացածի ինքնությունը։