Հայտնի են Հայաստանի պատանիների և աղջիկների շախմատի առաջնության չեմպիոնները։ Շախմատի ֆեդերացիայից տեղեկացրել են, որ Մանվել Վարդանյանը 2025 թվականի Հայաստանի մինչև 8 տարեկան պատանիների շախմատի առաջնության չեմպիոն է դարձել։
Մինչև 8 տարեկան պատանիների պայքարում Հայկ Իվանյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Տիգրան Պետրոսյանը։
Սոֆիա Բաղրամյանը դարձել է մինչև 10 տարեկան աղջիկների չեմպիոն, Անգելինա Միրաքյանը՝ մինչև 12 տարեկան աղջիկների չեմպիոն: Լիդա Սինգը դարձել է մինչև 12 տարեկանների առաջնության փոխչեմպիոն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Նարե Իսախանյանը:
Դավիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի մինչև 12 տարեկան պատանիների չեմպիոն, Սերգեյ Ենոքյանը՝ փոխչեմպիոն, լավագույն եռյակը եզրափակել է Արման Ասլանյանը։