Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3564-ի, վիրավորների թիվը 5012 է, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը։
«Վերջին վիճակագրության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով կա 210-ը անհետ կորած»,- ասվում է հեռուստատեսության հաղորդագրության մեջ։
Մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Ցնցումներն զգացվել էին նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում: Մարտի 28-ին ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել էր և հայտնել, որ զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այդ պահին չկան։