Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 36-րդ հորիզոնականը։
Սա Ավանեսյանի կարիերայի լավագույն ցուցանիշն է։ Նա փետրվարին զբաղեցնում էր 47-րդ հորիզոնականը։
2024 թվականի օգոստոսին WTA-ն հայտնել էր, որ 21-ամյա թենիսիստուհին մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել է հայկականի։ Նրա պրոֆիլում հայտնվել էր հայկական դրոշը և ARM նշումը։ Ավանեսյանը մեկնաբանել էր ՀՀ քաղաքացիությունը: Օգոստոսի 8-ին թենիսիստուհին հայկական անձնագիր էր ստացել Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը։