Փետրվարի 24-ին ՀՀ ՆԳՆ-ն տվյալներ է ստացել, որ Բագրատունյաց 70/19 հասցեում կայանված իրանական համարանիշներով բեռնատարում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։
Ահազանգն ստացվել է ժամը 11:00-ի սահմաններում։ Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու պարեկները «Ֆոտոն» մակնիշի բեռնատարում հայտնաբերել են վարորդի մարմինը:
Ըստ կայքի՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի է, ով, ըստ նախնական վարկածի, հանկարծամահ է եղել:
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ քաղաքացի է մահացել. ԶԼՄ
Հուլիսի 21-ի կեսօրին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՌԴ քաղաքացի է մահացել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրի՝...