• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հուլիս 2025 15:17
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Վերածննդի օր. այսօր Արցախյան շարժման 37-րդ տարեդարձն է

Արցախ, Հայաստան,
20 Փետրվար 2025 13:26
ShareShareShare
Վերածննդի օր. այսօր Արցախյան շարժման 37-րդ տարեդարձն է
telegram

37 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդն արտահերթ նիստում քվեարկեց Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Խորհրդային Հայաստանի կազմ վերադառնալու օգտին: Նույն օրը Երևանում տեղի ունեցավ արցախցիների աջակցության առաջին ցույցը։ Տարիներ շարունակ փետրվարի 20-ը Հայաստանում նշվում էր որպես Արցախի վերածննդի օր և Արցախի Հանրապետության պաշտոնական ազգային տոների ցանկում էր։ Armenia Today-ը հավաքել է Հայաստանի պատմության կարևորագույն իրադարձություններից մեկի ժամանակագրությունը, որն արտացոլում է հայկական երկու հանրապետությունների տասնամյակների ճակատագիրը։

Ինչպե՞ս ծնվեց Արցախյան շարժումը

1980-ական թվականների երկրորդ կեսին ԽՍՀՄ-ում տեղի են ունենում գաղափարախոսության, տնտեսական և քաղաքական կյանքի զանգվածային փոփոխություններ, որն ընդունված էր անվանել «վերակառուցում»։ Օգտվելով դրանից՝ հայերը բարձրացրին 1920-ական թվականներից սկիզբ առած արցախյան հիմնախնդիրը։ Սկսվեց արցախահայության ազգային-ազատագրական շարժման արդի փուլը։ 1987 թվականի ընթացքում ԼՂԻՄ-ի բոլոր խոշոր ձեռնարկություններում տեղի էին ունենում աշխատավորական կոլեկտիվների ժողովներ, որոնց ժամանակ մարդիկ խոսում էին Արցախը հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորելու անհրաժեշտության մասին։ Այս պահանջով ԽՍՀՄ իշխանություններին դիմելու տակ ստորագրել էր 80 հազար մարդ։ 1988 թվականի փետրվարի 13-ից Ստեփանակերտում սկսվեցին զանգվածային ցույցեր, որոնց մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ։

Ինչպե՞ս շարժումը ձեռք բերեց իրավական հիմքեր․ փետրվարի 20՝ ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և հայկական ԽՍՀ-ին միանալու պահանջով օրենսդրական գործընթացի սկիզբ

1988-ի փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանում որոշում էր ընդունվել դիմել ադրբեջանական և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ խնդրելով միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանի կազմի մեջ մտնելու հարցում: Այս իրադարձությունը կանխորոշեց Արցախի ազատագրական պայքարը և արտահայտեց Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծամասնության ինքնորոշման կամքը: Ի պաշտպանություն այդ որոշման՝ Ստեփանակերտում սկսվեցին վերամիավորման կարգախոսներով զանգվածային հանրահավաքներ, որոնք համակարգվում էին 1988 թվականի մարտի սկզբին ստեղծված «Կռունկ» կոմիտեի կողմից։

Ինչպե՞ս շարժումը տարածվեց Հայաստանում

Ստեփանակերտում և Երևանում փետրվարի 16-ից մարտի 2-ը զանգվածային ցույցերը գրեթե չեն դադարել: Փետրվարի 20-ից Հայաստանում պաշտպանել են Արցախի հայրենակիցների պահանջը, տասնյակ հազարներով մասնակցել հանրահավաքների: Բոլոր պետական մարմիններում, ձեռնարկություններում և ուսումնական հաստատություններում մեկը մյուսի հետևից տեղի էին ունենում ժողովներ և ցույցեր։ Հանրահավաքներ էին տեղի ունենում Երևանի Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ), Մատենադարանի շենքի առջև և Գլխավոր պողոտայում (այժմ՝ Մաշտոցի պողոտա)։ Հանրահավաքների առաջին կազմակերպիչներից և առաջնորդներից էին տնտեսագետ Իգոր Մուրադյանը, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը և այլք: Բողոքի ակցիաների մասնակիցների թիվն օրեցօր աճում էր։ ԽՍՀՄ պատմության մեջ առաջին հարյուրհազարանոց հանրահավաքները, ցույցերն ու երթերը տեղի ունեցան հենց Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում։ Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի ինքնորոշման և միավորման միջոցով ժողովրդավարության ձգտման խորհրդանիշ դարձավ։

Ովքե՞ր էին ներկայացնում շարժումը

Հայ մտավորականությունն արցախյան պայքարի դեմքն է։ Երևանում ցույցերի ժամանակ ելույթ են ունեցել գիտության և մշակույթի ներկայացուցիչներ, աշխատավորներ, ծառայողներ, ուսանողներ, աշխատանքի և պատերազմի վետերաններ: Նրանց թվում էին Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, արձակագիր Սերո Խանզադյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը և շատ ուրիշներ: Փետրվարի 26-ին Սիլվա Կապուտիկյանը և գրող-հրապարակախոս Զորի Բալայանը հանդիպել են Միխայիլ Գորբաչովի հետ: Երկրի ղեկավարին ներկայացնելով Ղարաբաղյան հարցի էությունը՝ նրանք Գորբաչովին խնդրել են ականջալուր լինել հայ ժողովրդի ձայնին և աջակցել խնդրի արդարացի լուծմանը։

Ադրբեջանի հայ բնակչության կոտորածը՝ որպես Բաքվի պատասխան

Ազատության ձգտմանը, արցախահայության ժողովրդավարական կամարտահայտությանն ի պատասխան Ադրբեջանը փորձեց բռնությամբ վախեցնել ԼՂԻՄ բնակչությանը և ստիպել հրաժարվել իր իրավունքների իրացումից: 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց հայ բնակչության կոտորած, որն ուղեկցվեց սպանություններով, բռնաբարություններով, ջարդերով և թալանով: Այնուհետև հայկական ջարդերի ալիքը տարածվեց Ադրբեջանի ամբողջ տարածքով և դրանով սկիզբ դրեց Արցախի ազատագրական պայքարին։

Արցախի անկախության հռչակումը

1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ի պատասխան՝ Ադրբեջանը 1991-ի նոյեմբերի 26-ին ընդունեց «Ադրբեջանի Հանրապետության ԼՂԻՄ-ի վերացման մասին» օրենքը, որում 1923թ. ինքնավարության ստեղծումը նկարագրվում էր որպես «ադրբեջանական ժողովրդի ազգային շահերին հակասող գործոն»։ 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե՝ «Համաձա՞յն եք արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, որն ինքնուրույն է որոշում այլ պետությունների և միավորումների հետ համագործակցության ձևերը» հարցադրմամբ։ Քվեարկելու իրավունք ունեցող 132 328 մարդուց հանրաքվեին մասնակցել էր 108 736 մարդ (82,2 %), որոնցից 108 615-ը (99,89 %) կողմ էր քվեարկել անկախությանը:

Օրվա իմաստը. հետադարձ հայացք 37 տարի առաջ

Փետրվարի 20-ը հավերժ կմնա հիշողության մեջ որպես օր, երբ ժողովուրդը որոշեց իր ճակատագիրը վերցնել իր ձեռքը և հասնել իր պատմական հայրենիքում ապրելու և արարելու իրավունքին: 1988 թվականին հայ ժողովուրդը փոխեց կորուստների ու ավերածությունների իր դարավոր ուղին և ցույց տվեց հանուն միասնական արժեքների միավորման ուժը: 37 տարի առաջ արցախահայությունը ոգեշնչեց ամբողջ աշխարհին իր խիզախությամբ, տոկունությամբ և իր հայրենիքի հանդեպ սիրո ու արդարության համար պայքարելու կամքով: Այդ քաջությունը խաղաղություն բերեց տասնամյակներ առաջ։ Հիմա այս փաստն է նոր հաղթանակների, իրենց տներից վտարված արցախահայության վերադարձի և պատմական արդարության վերականգնման հույս տալիս, որը 37 տարի անց ոտնահարվեց: Հայոց նոր ցեղասպանության սպառնալիքի ու իրագործման ներքո՝ 120 հազար բնիկ արցախցիներ աշխարհի ծոշորագույն երկրների լռության պայմաններում բռնի տեղահանվեցին Արցախից։

Կարդացեք նաև՝ «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն։

telegram
Tags: 37-րդ տարեդարձАрменияԱրցախի վերածննդի օրԱրցախյան շարժում

Առնչվող Նորություններ

«Վարդավառ». ծագումնաբանություն, արարողակարգ, տոնակատարություն

«Վարդավառ». ծագումնաբանություն, արարողակարգ, տոնակատարություն

27 Հուլիս 2025 09:30

Հայաստանում այսօր՝ հուլիսի 27-ին, նշվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և կոչվում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 27-ին

27 Հուլիս 2025 07:36

Հայաստանի մարզերում հուլիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5...

Արցախում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր, Ադրբեջանը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այն մարելու ուղղությամբ

Արցախում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր, Ադրբեջանը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այն մարելու ուղղությամբ

26 Հուլիս 2025 20:15

Արցախում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր, Ադրբեջանը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այն մարելու ուղղությամբ, հայտնել է Արցախի մշակույթի նախկին նախարար,...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 26-ին

26 Հուլիս 2025 07:42

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 26-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Կիպրոսում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

Արցախում շարունակվում են անտառային հրդեհները

25 Հուլիս 2025 17:32

Օկուպացված Արցախում շարունակվում են անտառային հրդեհները, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ հրապարակման՝ կրակն Ակնայում (բնակավայրի ադրբեջաներեն անվանումը՝ Աղդամ) շարունակվում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 9-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 25-ին

25 Հուլիս 2025 07:40

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 25-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Ավելին
  • Լուրեր
Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է ջրահեղձ եղել․ ԶԼՄ

Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է ջրահեղձ եղել․ ԶԼՄ

27 Հուլիս 2025 14:35
Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

27 Հուլիս 2025 13:56
«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

27 Հուլիս 2025 12:40
4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

27 Հուլիս 2025 12:00
«Համերաշխություն չկա» և «խաղաղության հաստատում»․ քաղաքացիները՝ ՀՀ-ում կարևոր խնդիրների մասին

«Համերաշխություն չկա» և «խաղաղության հաստատում»․ քաղաքացիները՝ ՀՀ-ում կարևոր խնդիրների մասին

27 Հուլիս 2025 11:00
Եկեղեցականությունը հալածվում է այն ժամանակ, երբ դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Եկեղեցականությունը հալածվում է այն ժամանակ, երբ դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

27 Հուլիս 2025 10:25
Փաշինյանն Էրդողանի հրավերով հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա

Ով է հիշում՝ ինչպիսին էին Երևան-Բագրատաշեն մայրուղիները հեղափոխությունից առաջ․ Փաշինյան

27 Հուլիս 2025 10:12
«Վարդավառ». ծագումնաբանություն, արարողակարգ, տոնակատարություն

«Վարդավառ». ծագումնաբանություն, արարողակարգ, տոնակատարություն

27 Հուլիս 2025 09:30
Այսօր Հայաստանում նշում են ավանդական «Վարդավառը»

Այսօր Հայաստանում նշում են ավանդական «Վարդավառը»

27 Հուլիս 2025 09:00
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 27-ին

27 Հուլիս 2025 07:36
Երևանում երթուղայիններ են բախվել․ կան տուժածներ

Երևանում երթուղայիններ են բախվել․ կան տուժածներ

26 Հուլիս 2025 23:15
Իրանում զինված անձինք հարձակվել են դատարանի շենքի վրա

Իրանում դատարանի շենքի վրա հարձակման հետևանքով 9 մարդ է զոհվել

26 Հուլիս 2025 23:01
Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Ռումինիայում անցկացված արագ շախմատի առաջնությունում

Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը «կարող է վերածվել տարածաշրջանային ուժի»․ դեսպան

26 Հուլիս 2025 22:40
Կանանց Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Կանանց Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

26 Հուլիս 2025 22:17
Երևանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալման ԱՄՆ առաջարկի մերժումը, միջազգային արբիտրաժի որոշումը հօգուտ Սամվել Կարապետյանի. շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Երևանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալման ԱՄՆ առաջարկի մերժումը, միջազգային արբիտրաժի որոշումը հօգուտ Սամվել Կարապետյանի. շաբաթվա լուրերն Armenia Today-ից

26 Հուլիս 2025 21:54
Արցախում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր, Ադրբեջանը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այն մարելու ուղղությամբ

Արցախում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր, Ադրբեջանը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այն մարելու ուղղությամբ

26 Հուլիս 2025 20:15
Փրկարարները «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում

Փրկարարները «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում

26 Հուլիս 2025 19:27
Փարիզի Նոտր-Դամ-դե-Շան եկեղեցում 24 ժամում երկու անգամ հրդեհ է բռնկվել

Փարիզի Նոտր-Դամ-դե-Շան եկեղեցում 24 ժամում երկու անգամ հրդեհ է բռնկվել

26 Հուլիս 2025 18:54
Հայ հրաձիգների եռյակը դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող

Հայ հրաձիգների եռյակը դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող

26 Հուլիս 2025 18:20
Համլետ Մանուկյանը դարձել է Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի չեմպիոն

Համլետ Մանուկյանը դարձել է Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի չեմպիոն

26 Հուլիս 2025 17:38
Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումները շարունակվում են

Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումները շարունակվում են

26 Հուլիս 2025 15:46
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը դարձել է միջազգային մրցաշարի Challengers խմբի արծաթե մեդալակիր

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը դարձել է միջազգային մրցաշարի Challengers խմբի արծաթե մեդալակիր

26 Հուլիս 2025 15:32
Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է ջրահեղձ եղել․ ԶԼՄ
Հասարակություն

Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է ջրահեղձ եղել․ ԶԼՄ

27 Հուլիս 2025 14:35

Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում` 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի...

ԿարդալDetails
Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել
Աշխարհում

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

27 Հուլիս 2025 13:56

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների դադար է հայտարարել՝ սովի առնչությամբ մտահոգությունների աճի պատճառով, հայտնում է AP գործակալությունը։ Նշվում...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ