Վարդենյաց լեռնանցքում և Սիսիան-Զանգեր ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզում և Հրազդան քաղաքում տեղում է ձյուն։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Փրկարարները հունվարի 22-24-ը Հրազդան, Մարտունի, Սևան, Վեդի քաղաքներում, Դդմաշեն, Ֆյունիկ, Ալագյազ գյուղերում, Երևան-Սևան և Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհներին արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 39 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։