Հունվարի 21-ի առավոտյան հրդեհ է բռնկվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Մասիսի կայարանում՝ վարչական տարածքի սենյակներից մեկում, հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Ըստ աղբյուրի՝ այրվել է գույք։ Ոստիկանությունը դեպքի վերաբերյալ փաստաթղթեր է կազմել, գրում է կայքը։
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։ Ըստ գերատեսչության՝ փրկարար ծառայության մարտական հաշվարկները հրդեհաշիջում են իրականացնում։...






































