Հունվարի 17-ին քաղաքացին ներխուժել է Երևանում գտնվող Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան և սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին, հայտնում է Shamshyan.com-ը։
ՀՀ ոստիկանությունն ահազանգն ստացել է ժամը 14:20-ի սահմաններում։ Ըստ աղբյուրի՝ քաղաքացին թանգարանում աշխատող հսկիչ, 52-ամյա Շուշանիկ Գ.-ին և մյուս աշխատակիցներին ասել է, որ «նրանց կվերացնի»։
Քաղաքացին, ըստ թանգարանի աշխատակիցների, հոգեկան առողջության հետ խնդիրներ է ունեցել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նրա ինքնությունը։
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավն իրականացնողներին վրաերթի են ենթարկել, հայտնել է ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանը։ Նրա խոսքով՝ նրանցից մի քանիսը ծանր վնասվածքներ է...




































