Ադրբեջանի հարավում գտնվող Իմիշլի քաղաքում երկու երեխա է մահացել Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի վրաերթի հետևանքով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։
Նրանց տվյալներով՝ միջադեպից հետո շրջանի բնակիչները դուրս են եկել բողոքի ցույցի և շրջել են ոստիկանության մեքենան։
Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել, և «դեպքի վայրում ծառայողական մեքենային լրացուցիչ վնաս պատճառելու և կարգը խախտելու փորձ կատարած անձինք» ձերբակալվել են։