Երևանում այրվել է 40-ամյա Քրիստինա Ա.-ին պատկանող BMW X5-ը, հայտնել է Shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Շիրազի փողոցի թիվ 52 տան բակում։ Կայքի տեղեկություններով՝ տուժածներ չկան։
Իրավապահները դիտավորյալ հրկիզման կասկածներ ունեն։ Դեպքից հետո ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտե՝ հետագա քննության համար։
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետի եղբորը․ ԶԼՄ
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ՃՈ նախկին պետ և ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի...






































