ՀՀ ՊՆ-ն մեկնաբանել է Երևանում ՊՆ աշխատակցի ավտոմեքենան հրկիզելու մասին լուրը։ Գերատեսչությունն ընդգծել է, որ ՊՆ աշխատակիցը գտնվում էր ֆիզարձակուրդում։
«Հրապարակման մեջ նշված ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ: Նա ամիսներ շարունակ գտնվում է ֆիզարձակուրդում»,- պարզաբանել են գերատեսչությունից:
Այսօր ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ Երևանի Վիլնյուսի փողոցում՝ ժամը 01:55-ի սահմաններում, հրկիզել են ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից, 27-ամյա Մարիամ Վ.-ի Nissan Juke ավտոմեքենան։ Կայքը հայտնել էր, որ նա աշխատում է ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկում՝ որպես պետ։
Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավի մասնակիցների վրա
Մասիս քաղաքում միջադեպ է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրների մասնակցությամբ, ովքեր իրականացնում էին նախընտրական քարոզչություն։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում...






































