ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»-ը։
Աղբյուրը հայտնում է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ վարչապետն ուղևորվում էր Տաշիր։
Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ ճանապարհը շարունակում են ավտոմեքենայով։
«Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,- գրել է վարչապետը։
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավն իրականացնողներին վրաերթի են ենթարկել, հայտնել է ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանը։ Նրա խոսքով՝ նրանցից մի քանիսը ծանր վնասվածքներ են...



































