Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում Ուրալ գետի մակարդակի բարձրացմամբ պայմանավորված հեղեղումների պատճառով բնակչության զանգվածային տարհանում է իրականացվում, հայտարարել է Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը:
Նա նշել է, որ իրավիճակը ճգնաժամային է։ Քաղաքապետը հայտնել է, որ գետի ջրի մակարդակը բարձրացել է 40 սմ-ով՝ հասնելով 1143 սմ-ի:
Քաղաքային իշխանությունը բնակչությանը հորդորել է ժամանակ չկորցնել, իրենց հետ առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք, փաստաթղթեր, վերցնել և անմիջապես լքել տները:
Ապրիլի 11-ին Օրենբուրգի շրջանի իշխանությունները հայտնել էին, որ գետի մակարդակը ռեկորդային է դարձել դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Վերջին տվյալներով՝ ավելի քան 3600 տուն է հեղեղվել։