Սինդրիկ քաղելու գնացած 33-ամյա լուսաձորցին արջի զոհ է դարձել, հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը:
Նա նշում է, որ լուսաձորցին ապրիլի 4-ին համագյուղացիների հետ գնացել էր Աճարկուտ գյուղի անտառ՝ սինդրիկ հավաքելու: Սինդրիկ քաղողներն անտառում բաժանվել են, երեկոյան լուսաձորցին անտառի պայմանավորված տեղում չի ներկայացել։ Համագյուղացիների որոնումներով հայտնաբերվել է նրա խոշտանգված մարմինը։
Լրագրողը հավելում է, որ նախկինում զինվորական ծառայության մեջ եղած տղամարդը զորացրվելուց հետո շինարարությամբ, գյուղատնտեսությամբ էր զբաղվում, նա երկու անչափահաս երեխաների հայր էր։