Երկու տարվա սիրավեպից հետո դերասան Չենինգ Թաթումը և Զոյի Կրավիցը նշանադրվել են, հայտնում է People պարբերականը՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած մի քանի ինսայդերների։
Նշանադրության մասին լուրերը հայտնվել են այն բանից հետո, երբ պապարացիները դերասանուհու ձեռքին նշանադրության մատանի էին նկատել։
Ավելի վաղ People-ի աղբյուրները հայտնել էին, որ Կրավիցը և Թաթումը, որոնք միասին են 2021 թվականից, շատ երջանիկ են։ 34-ամյա Զոյին ավելի վաղ հարցազրույցներից մեկում պատմել էր 43-ամյա Թաթումի հետ հարաբերությունների մասին՝ նրան անվանելով «պարզապես հրաշալի մարդ»։






































