ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան, հերքել է տեղեկություններն այն մասին, թե երաժիշտը կաթված է ստացել, հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։
«Փչացած հեռախոս» է ստացվել։ Առողջական խնդիրը մեծ չէ։ Կողքին գտնվող բժիշկները վստահ են, որ այն հաղթահարելի է»,- գործակալությանը հայտնել է Սպիվակովան։
Ավելի վաղ միտրոպոլիտ Իլարիոնը հայտնել էր 81-ամյա դիրիժորի հոսպիտալացման մասին՝ կաթվածի կասկածանքով։ Ավելի ուշ նա հստակեցրել էր, որ ախտորոշումը չի հաստատվել, սակայն Սպիվակովը մնում է բժիշկների հսկողության տակ։
Այս շաբաթ Մոսկվայի միջազգային երաժշտության տունը հայտնել էր հունիսի 21-ին նախատեսված համերգի չեղարկման մասին, որին պետք է մասնակցեին Սպիվակովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալիսա Ֆրեյնդլիխը և «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը։






































