• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
11 Հունիս 2025 16:34
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները պետք է արագ ընդգրկվեն ուսումնական գործընթացում. ԿԳՄՍՆ

Արցախ, Կրթություն,
26 Սեպտեմբեր 2023 15:16
ShareShareShare
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները պետք է արագ ընդգրկվեն ուսումնական գործընթացում. ԿԳՄՍՆ
telegram

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները պետք է արագ ընդգրկվեն ուսումնական գործընթացում, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ արդեն իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կարիքների գնահատում, և միջգերատեսչական համագործակցության արդյունքում վերհանված խնդիրներին տրվելու են համապարփակ լուծումներ:

«Այս պահին առաջնահերթ է ապահովել դպրոցականների կրթության շարունակականությունը․ երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։ Նրանք արագ պետք է ընդգրկվեն ուսումնական գործընթացում՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականները կունենան անհրաժեշտ դասագրքեր և ուսումնական նյութեր։ Ուսումնարանների, քոլեջների և բուհերի ուսանողները ևս, ըստ իրենց մասնագիտությունների, ուսումը կշարունակեն ՀՀ ուսումնական հաստատություններում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Կարևորելով կազմակերպությունների իրականացրած աշխատանքները և օգնելու, աջակցելու պատրաստակամությունը՝ նախարարը միաժամանակ ընդգծել է, որ այս գործընթացներում ամենակարևորը երեխաների անձնական տվյալների գաղտնիության պահպանումն է։

«Մենք պետք է հետևողական լինենք, որ բռնի տեղահանված երեխաները դուրս չմնան ուսումնական գործընթացից և իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը: Բոլորս ակտիվ ներգրավված պետք է լինենք այս աշխատանքներում և իրազեկված՝ ինչ խնդիրների են նրանք բախվում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։

Նախարարն առաջարկել է համատեղ ջանքերով ստեղծել հարթակ, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները, մարզիչները, մշակույթի բնագավառի մասնագետները հնարավորություն ունենան տեղեկանալու մասնագիտական թափուր աշխատանքների մասին:

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, Արցախից Հայաստան է մուտք գործել 13․550 տեղահանված։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:

ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին։

Սեպտեմբերի 21-ին հանդիպում էր տեղի ունեցել Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին՝ ավելի ուշ, պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել էր, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։

telegram
Tags: ԱրցախցիներԿԳՄՍՆԿրթությունտեղահանվածներ

Առնչվող Նորություններ

Կներկայացնենք հավանության․ ԱՍՀ-ն հաստատել է արցախցիների բնակարանային ապահովության ծրագրում փոփոխությունները

Կներկայացնենք հավանության․ ԱՍՀ-ն հաստատել է արցախցիների բնակարանային ապահովության ծրագրում փոփոխությունները

11 Հունիս 2025 15:04

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է փոփոխություններ մտցնել արցախցիների բնակարանային ապահովության ծրագրի մեջ, տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ԱՍՀ...

Նժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարար

Նժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարար

11 Հունիս 2025 13:13

Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի պետնախարար, այս մասին նա հայտարարել է հրավիրած մամուլի...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 11-ին

11 Հունիս 2025 07:43

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 11-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Բաքվի «դատարանը» մերժել է Ռուբեն Վարդանյանի միջնորդությունները

Բաքվի «դատարանը» մերժել է Ռուբեն Վարդանյանի միջնորդությունները

10 Հունիս 2025 23:47

Բաքվի «դատարանը» նիստի ընթացքում մերժել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջնորդությունները: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, Վարդանյանը միջնորդություն է...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը (ուղիղ)

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը (ուղիղ)

10 Հունիս 2025 13:12

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 10-ին

10 Հունիս 2025 07:46

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 10-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Ավելին
  • Լուրեր

ՔԿ-ն հայտնել է Ճամբարակում պայթյունի հետևանքով 4 անձի մահվան և քրգործ հարուցելու մասին

11 Հունիս 2025 15:46
Կներկայացնենք հավանության․ ԱՍՀ-ն հաստատել է արցախցիների բնակարանային ապահովության ծրագրում փոփոխությունները

Կներկայացնենք հավանության․ ԱՍՀ-ն հաստատել է արցախցիների բնակարանային ապահովության ծրագրում փոփոխությունները

11 Հունիս 2025 15:04
Ալեն Բերսեն վերահաստատել է ՀՀ կառավարությանն աջակցելու Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը

Ալեն Բերսեն վերահաստատել է ՀՀ կառավարությանն աջակցելու Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը

11 Հունիս 2025 15:00
ՀՀ ԱԺ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԱԺ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

11 Հունիս 2025 14:53
Հունիսի 12-ին տեղի կունենան Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները․ «Էջմիածին» դաշինքի ղեկավար

Հունիսի 12-ին տեղի կունենան Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները․ «Էջմիածին» դաշինքի ղեկավար

11 Հունիս 2025 14:42
Հայտնի են Հայաստանի արտիստիկ լողի առաջնության հաղթողները

Հայտնի են Հայաստանի արտիստիկ լողի առաջնության հաղթողները

11 Հունիս 2025 14:14
Ադրբեջանի սահմանը չէին հատել. Սյունիքի մարզպետը՝ անչափահաս տղաների մոլորվելու մասին

Ադրբեջանի սահմանը չէին հատել. Սյունիքի մարզպետը՝ անչափահաս տղաների մոլորվելու մասին

11 Հունիս 2025 13:46
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

11 Հունիս 2025 13:30
«ՀայաՔվե»-ն առաջարկում է ստեղծել եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին

«ՀայաՔվե»-ն առաջարկում է ստեղծել եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին

11 Հունիս 2025 13:21
Նժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարար

Նժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարար

11 Հունիս 2025 13:13
Բրուցելոզի դեպքերի աճ կա 2024-ի համեմատ, բայց իրավիճակը մտահոգիչ չէ․ Սարգսյան

Բրուցելոզի դեպքերի աճ կա 2024-ի համեմատ, բայց իրավիճակը մտահոգիչ չէ․ Սարգսյան

11 Հունիս 2025 12:55
Մասկը մեկ օրվա ընթացքում կորցրել է 34 միլիարդ դոլար. ԶԼՄ

Մասկը հայտարարել է, որ զղջում է Թրամփի մասին որոշ գրառումների համար

11 Հունիս 2025 12:36
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիս (ուղիղ)

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիս (ուղիղ)

11 Հունիս 2025 12:21
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 1,6%-ով. Խոջոյան

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 1,6%-ով. Խոջոյան

11 Հունիս 2025 12:16
ЮКЖД с 13 июня запустит сезонный маршрут Ереван–Севан–Шоржа

Հունիսի 13-ից մեկնարկում է Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը

11 Հունիս 2025 12:07
Նախորդ տարի պետբյուջեից Երևանին հատկացվել է ավելի քան 41 մլրդ դրամ. Ֆինանսների նախարար

Նախորդ տարի պետբյուջեից Երևանին հատկացվել է ավելի քան 41 մլրդ դրամ. Ֆինանսների նախարար

11 Հունիս 2025 11:59
Նախորդ տարի պետբյուջեից Երևանին հատկացվել է ավելի քան 41 մլրդ դրամ. Ֆինանսների նախարար

Հայկական կոնյակով 50 բեռնատար հունիսի 1-ից սկսած հասել է ՌԴ մաքսային մարմիններին. Խոջոյան

11 Հունիս 2025 11:50
Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են սկսվել միգրացիոն ծառայության ստուգումների պատճառով

Լոս Անջելեսի քաղաքապետը պարետային ժամ է հայտարարել

11 Հունիս 2025 11:45
Պայթյուն՝ Ճամբարակում. նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ

Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի․ ՆԳՆ

11 Հունիս 2025 11:17
Տեսնում եմ պետական անվտանգության խնդիր․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի զավակ ունենալու հնարավորության մասին

Կաթողիկոսը համոզված է՝ վարչապետի բարձրացրած աղմուկին պետք է ընթացք չտալ․ ԶԼՄ

11 Հունիս 2025 10:39
Բյուջե-2024-ի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում (ուղիղ)

Բյուջե-2024-ի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում (ուղիղ)

11 Հունիս 2025 10:10
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 17-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 11-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

11 Հունիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 11-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

11 Հունիս 2025 09:42
Պայթյուն՝ Ճամբարակում. նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ

Պայթյուն՝ Ճամբարակում. նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ

11 Հունիս 2025 09:11
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 11-ին

11 Հունիս 2025 07:43
«Զվարթնոց»-ում քաղաքացիները ծափերով են դիմավորել Հայաստան վերադարձած Գարեգին Բ-ին

«Զվարթնոց»-ում քաղաքացիները ծափերով են դիմավորել Հայաստան վերադարձած Գարեգին Բ-ին

11 Հունիս 2025 01:58
Վարչապետի արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել․ Գարեգին Բ

Վարչապետի արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել․ Գարեգին Բ

11 Հունիս 2025 01:37
Դա իշխանությունների երազանքն է․ Մամիջանյանը՝ քաղաքացիական պատերազմի մասին

Դա իշխանությունների երազանքն է․ Մամիջանյանը՝ քաղաքացիական պատերազմի մասին

11 Հունիս 2025 01:19
Բռնի ուժով ամեն ինչ էլ հնարավոր է անել, բայց ապրում ենք քաղաքակիրթ երկրում․ Արշակ սրբազանը՝ կաթողիկոսին հեռացնելու մասին

Բռնի ուժով ամեն ինչ էլ հնարավոր է անել, բայց ապրում ենք քաղաքակիրթ երկրում․ Արշակ սրբազանը՝ կաթողիկոսին հեռացնելու մասին

11 Հունիս 2025 00:32
Ընտանիքը կարծում էր՝ Ռոդենի քանդակը «կեղծ» է․ այն վաճառվել է մոտ 1 մլն դոլարով

Ընտանիքը կարծում էր՝ Ռոդենի քանդակը «կեղծ» է․ այն վաճառվել է մոտ 1 մլն դոլարով

11 Հունիս 2025 00:09
Պատահար

ՔԿ-ն հայտնել է Ճամբարակում պայթյունի հետևանքով 4 անձի մահվան և քրգործ հարուցելու մասին

11 Հունիս 2025 15:46

Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի առթիվ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ, հայտնել է կոմիտեի մամուլի...

ԿարդալDetails
Կներկայացնենք հավանության․ ԱՍՀ-ն հաստատել է արցախցիների բնակարանային ապահովության ծրագրում փոփոխությունները
Արցախ

Կներկայացնենք հավանության․ ԱՍՀ-ն հաստատել է արցախցիների բնակարանային ապահովության ծրագրում փոփոխությունները

11 Հունիս 2025 15:04

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է փոփոխություններ մտցնել արցախցիների բնակարանային ապահովության ծրագրի մեջ, տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ԱՍՀ...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ