Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ դնեն զարգացող հումանիտար ճգնաժամին, Twitter-ում գրել է Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը։
Կազմակերպությունն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը՝ հիշեցնելով, որ հունիսի 15-ին Ադրբեջանը դադարեցրել է Լաչինի միջանցքով տեղաշարժը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, իսկ տարածաշրջանը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերից։
Մեկ այլ թվիթում Amnesty International-ը հիշեցրել է, որ հունիսի 26-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին թույլատրվել է վերսկսել ծանր հիվանդների տեղափոխումը։ Այնուամենայնիվ, հիվանդանոցներում դեղորայքի և բժշկական պարագաների սուր պակաս կա։
Կազմակերպությունը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները հույսը դնում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի մարդասիրական օգնության վրա։ Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են մարդասիրական օգնության ավտոշարասյունների ելքն ու մուտքը, իսկ հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 10-ին
Հայաստանի մարզերի առանձին շրջաններում մայիսի 10-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։...